16 11 2020

Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ  մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով. Զոհրաբյան

Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ  մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով. Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյաննն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է:

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ